Քահանա է կարգալույծ հռչակվել

25/8/2026 15:08

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Բադիրյան ավազանի անունով: