Առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը քիչ է․ ՌԴ ԱԳՆ

25/8/2026 18:59

Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը քիչ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Սա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինը այդքան էլ բարձր չէ, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Երևանի առևտրաշրջանառությունը աննշան է»,-ասել է Աղասանդյանը։ Նա ընդգծել է, որ որոշակի ապրանքների վրա արգելքները նպատակ ունեն ապահովել անվտանգ ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ Միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։ «Միության անդամ պետությունների սահմանային անցակետերում պետական ​​վերահսկողության մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով»,- բացատրել է Աղասանդյանը։