Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

26/8/2026 09:21

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է․ այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Սահմանափակված է նաեւ նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։ Այստեղ մենք գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ»,- ասել է պաշտպանը։