ԱՄՆ-ն դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը
26/8/2026 11:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը․ այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում գործարկել է վերապատրաստման գլոբալ ծրագիր, և որ վիզային ծառայությունների համար ընդունելության ժամերը կճշգրտվեն՝ դա հաշվի առնելով։
Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասները և ժամկետները՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ այն նպատակ ունի օգնել հյուպատոսական աշխատակիցներին առանձնացնել այն դիմորդներին, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են կախված դառնալ ԱՄՆ պետական նպաստներից, և ապահովել վիզայի դիմորդների «համապարփակ և հետևողական» գնահատումը։