«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորն ընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ

26/8/2026 13:42

Ազգային ժողովի՝ օգոստոսի 26-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր: 56 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։