Հայաստանի նկատմամբ Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում
26/8/2026 15:26

Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, և դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից,- այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում: Դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի տրամաբանությունից», - գործակալությանը հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։