Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում. Պեսկովը՝ ՀՀ մասին

26/8/2026 15:30

Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»,- ասել է Պեսկովը։