Թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել

27/8/2026 10:48

Երևանի Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նշվում է, որ անմիջապես օգնության են հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։