Ռուսաստանը Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր
27/8/2026 14:56

ՌԴ-ն Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ,- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է անդրադարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիքին։
«Մենք չենք խառնվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, ներառյալ Հայաստանի և նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Հայաստանը շարունակում ենք համարել եղբայրական երկիր՝ մի ժողովրդի հետ, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարեր շարունակ, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, մանավանդ երբ դրանք այս կամ այն կերպ անցնում են մեր երկրի հետ երկկողմանի հարաբերությունների հետ կապված կարգախոսներով և այլն»,- ասել է Զախարովան:
Վերջինս նշել է, որ շարունակվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան, որը հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ:
«Ակնկալում ենք, որ քաղաքական կուսակցություններն ու բլոկները, մունիցիպալ մակարդակի ղեկավարները, Հայաստանի հասարակական գործիչները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմանի փոխգործակցության ամրապնդման համար, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին, իրենց ներդրումն ունենալ նրա զարգացման, բարգավաճման գործում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հայտարարել է, որ հայկական իշխանությունների «նոր, այսպես կոչված, ընկերները» շարունակում են աչք փակել ամեն ինչի վրա, ինչն ինչ-որ կերպ նպաստում է ԵՄ-ի նպատակների ձեռքբերմանը տեղում։
«Դե և, իհարկե, խոսուն է, որ մեր երկրի նկատմամբ կառուցողականորեն տրամադրված քաղաքական գործիչների և հասարակական գործիչների վրա ճնշման խստացումն աննկատ են թողնում այն քաղաքական ուժերը, որոնք, ինչպես իրենք են պնդում, դե սա նրանց ուղղակի մեջբերումն է, ժողովրդավարություն են բերում Հայաստանում, առաջին հերթին, իհարկե, Եվրոպական միության ներկայացուցիչները։
Բայց ինձ թվում է, սա հավելյալ հաստատումն է այն բանի, որ հայկական իշխանությունների նոր, այսպես կոչված, ընկերները շարունակում են աչք փակել ամեն ինչի վրա, ինչն ինչ-որ կերպ նպաստում է ԵՄ-ի նպատակների ձեռքբերմանը տեղում, այն է՝ ցինիկաբար օգտագործել հանրապետությունը, նրա ներուժը և նրա քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց առճակատման մեջ»,- նշել է Զախարովան: