«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը փակ կլինի

27/8/2026 16:22

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: