Օդի ջերմաստիճանը կնվազի
27/8/2026 16:23

Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։