Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

28/8/2026 09:39

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հանրապետության՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն հայտը ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» պատրաստելուց հետո, վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա «ոչ այնքան մեծ վստահության» մասին,- այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Ուղղակի օրերս նորություններում կարդում էի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրամիություն, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն ժամանակ էլ, նրա խոսքով, կլինի հանրաքվեն»,- հիշեցրել է նախարարը։ «Իմ կարծիքով՝ դա վկայում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ․ ում միջև ես ընտրություն կատարում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,- նկատել է Լավրովը։