Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել

28/8/2026 09:40

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 ըմբշամարտի մրցաշարում։ Եզրափակչում Սուրենը 9:0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Աբդուլմոհամմադ Պապիին։ Հրաչյա Պողոսյանն էլ (60 կգ) առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա վստահորեն հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Կուբանիչ Արիոնովին 9-0 հաշվով։ Այս մրցաշարի արդյունքներով որոշվեց, թե ով կներկայացնի Հայաստանը այս մարզաձևի աշխարհի առաջնությունում: Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը նաև 7:0 հաշվով հաղթել էր ամերիկացու և 3:2 հաշվով՝ ուկրաինացու: