ՀՀ ծանրամարտի հավաքականը 26 մեդալ է նվաճել

28/8/2026 09:53

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է նախորդ տարվա արդյունքը, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ 2025 թվականի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել էին ընդհանուր 13 մեդալ՝ -6 ոսկե -3 արծաթե -4 բրոնզե։ Աղջիկների հաշվին գրանցվել էր 1 բրոնզե մեդալ։ 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է արդեն 26 մեդալ՝ -7 ոսկե -12 արծաթե -7 բրոնզե։ Այսպիսով, նախորդ տարվա համեմատ մեդալների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ 13-ից հասնելով 26-ի։ Առանձին առաջընթաց է գրանցվել նաև աղջիկների պայքարում։ Այս տարի նրանք նվաճել են 3 մեդալ՝ -1 ոսկե -1 արծաթե -1 բրոնզե։