Պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է

28/8/2026 11:46

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ: Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել: Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով իր կողքին մնալ: Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ էլ, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է»։