Մահացել է Նորվեգիայի թագավորը
28/8/2026 11:51

89 տարեկանում Օսլոյի հիվանդանոցում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը։
Այս մասին հայտնել է թագավորական տան մամուլի ծառայությունը։
«Թագավոր Հարալդ V-ը վախճանվել է։ Խոր ցավով հայտնում ենք, որ Նորին Մեծություն թագավոր Հարալդն այսօր վախճանվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել էր օգոստոսի 17-ին՝ վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր նա չէր լքել բուժհաստատությունը։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվում է «շատ ծանր»։
Գլյուքսբուրգների դինաստիայից թագավորը գահին էր 1991 թվականից։ Գահը ժառանգում է նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը։