Ցորեն և գարի կուղարկվի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով

28/8/2026 18:04

Ռուսաստանից Հայաստան կրկին հացահատիկ կտեղափոխվի՝ Ադրբեջանի տարածքով։ Ըստ ԱՊԱ-ի՝ օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն ցորենով լի վեց վագոն՝ ընդհանուր առմամբ 420 տոննա, և գարիով լի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 280 տոննա։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 54,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։