Վեհափառի գործով 2-րդ դատավորը ևս ինքնաբացարկ հայտնեց

28/8/2026 18:07

Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ այն քննելու և Արմավիրի դատարանում գործի քննության նպատակահարմարությունը որոշելու համար։ Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։ Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։