Փաշինյանը և Պուտինը կքննարկեն Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը

28/8/2026 20:41

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը․ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա նշել է, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։