Դատավոր Ռուշանյանի արածն ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը
28/8/2026 20:56

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։
Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ - գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։
Հարց եմ տալիս - ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ»։