Փաշինյանը Կառավարությունում վերանշանակումներ է կատարել

29/8/2026 11:43

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են կատարվել Կառավարության կազմում։ Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։ Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Արամ Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։