Երևանի օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել

29/8/2026 11:44

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, -Նոր Նորքում՝ չի գերազանցել, -Շենգավիթում` չի գերազանցել: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 22-25-ը, -Նոր Նորքում՝ օգոստոսի 21-25-ը, -Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։