Գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել

29/8/2026 11:45

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է: Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները: Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել: Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ: Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- գրել է Աբրահամյանը։