Հորդառատ անձրեւներ են սպասվում
30/8/2026 18:31

Օգոստոսի 30-ի կեսօրից հետո, 31-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 30-ի կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։