Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

31/8/2026 14:04

Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը: Հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արաատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը և Շահին Մուստաֆաև: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: