Արարատ Միրզոյանը Բիշքեկում զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
31/8/2026 21:49

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Հնդկաստանի վարչապետի, Տաջիկստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումներին։
Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։