Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվել
1/9/2026 09:55

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատության մեջ է, հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Աղաբաբյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից ընդգծել էին, որ համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
«Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը: