Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակության հետ

1/9/2026 09:56

Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ: