Սպասվում է ոչ սառը ու բավարար տեղումներով սեպտեմբեր

1/9/2026 12:00

Մեզ սպասվում է ոչ սառը ու բավարար տեղումներով սեպտեմբեր, հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր։ Սեպտեմբերի 2-5–ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7, Հանրապետության մյուս մարզերում, այդ թվում նաև Երևանում՝ 4-5 աստիճանով: