ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել. Ալիև
1/9/2026 15:07

Դժբախտաբար, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարման գործում,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում իր ելույթում նշել.
«Մի փոքր ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը և Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախագծելով խաղաղության համաձայնագրի տեքստը: Դրանով Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը նախկինում բազմամյա հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել էին 1993 թվականին, կատարվեցին 30 տարի անց՝ 3 տարի առաջ։
Բայց, դժբախտաբար, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել այս բանաձևերի կատարման գործում։ Ադրբեջանն ինքն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունը»,- նշել է Ալիևը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը սեղմ ժամկետներում պահանջում է համապատասխան մեխանիզմների մշակում։ Եթե դա արվի, դա կնպաստի ՄԱԿ-ի հեղինակության և միջազգային հարաբերություններում կազմակերպության դերի բարձրացմանը»,- ասել է Ալիևը: