Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

1/9/2026 16:16

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ։ «Ձերդ գերազանցություն, խորը վշտով տեղեկացա Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ի վախճանի մասին։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նորվեգիայի ժողովրդին և Թագավորական ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ։ Թագավոր Հարալդ V-ն իր երկարամյա ծառայությամբ արժանիորեն վայելում էր իր ժողովրդի հարգանքն ու սերը։ Նրա հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ։ Այս ծանր պահին կիսում ենք Թագավորական ընտանիքի և Նորվեգիայի ժողովրդի վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն»,- ասված է հեռագրում: