ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր
1/9/2026 19:20

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները, նշված է ԹՐԻՓՓ Հայաստան ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանյան կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագխորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը։
Նրանք հանդիպելու են ՏԻՄ ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ՝ անդրադառնալու նրան, թե ինչպես ԹՐԻՓՓ-ը կարող է ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Պաշտոնյաները նաև կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում։
Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»։