Պուտինն առաջարկել է հայ ժողովրդին տալ ընտրության հնարավորություն
1/9/2026 22:25

Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամ լինելու պատճառով։
«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։
ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։
Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշել է Պուտինը և շեշտել, որ ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը։
ՌԴ նախագաը նշել է, որ Հայաստանի՝ մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգը սկսելու մասին օրենքի ընդունումը կնշանակի գործող կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն։
Պուտինն առաջարկել է հայ ժողովրդին տալ ընտրության հնարավորություն ԵՄ-ին անդամակցելու հարցում և հարցնել նրանց, թե ինչ են ուզում։
«Մոսկվան խնդրում է Երևանին հնարավորինս արագ որոշել իր ապագան ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ»,- է Պուտինը։