Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
1/9/2026 22:35
Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։
Պետք է արձանագրել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները 2 երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,– Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Փաշինյանը։