Մենք կհեռանանք Հայաստանից թեկուզ վաղը
2/9/2026 10:10
Ռուսաստանը Հայաստանից, որտեղ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, կհեռանա թեկուզ վաղը, եթե Երևանը գտնում է, որ ռազմաբազան երկրում պետք չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը: Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ: Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական զենք, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - հավելել է նախագահը: