Արցախի անկախության օրվա առթիվ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել

2/9/2026 13:26

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ քաղաքական ու հասարակական գործիչները ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների: Նշենք, որ այս տարի Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է: Եռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Նրանց ուղեկցում էր Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում: