Վիզային ռեժիմը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ

3/9/2026 11:04

Հնարավոր է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը քայլ լինի, որն ուղղված է ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, ապա դրանք կմտցնի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր Հայաստանում բազմաթիվ ազգականներ ունեն: