Ադրբեջանի տարածքով Հայաստան դիզելային վառելիքով է ուղարկվել

3/9/2026 13:47

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն, հայնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով: Մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 55 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ: Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի մոտ 5 հազար տոննա բենզին: