Փորձում են Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ

3/9/2026 13:51

Արևմուտքը փաստացի այսօր փորձում է Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ․ այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ Երևանը պետք է կողմնորոշվի՝ դաշնակցո՞ւմ է արդյոք Ռուսաստանի հետ, թե՞ ակնկալում է արևմտյան երկրների աջակցությունը: «Եվ եթե նրանք կարծում են, որ ԵՄ-ին մասնակցությունը կտա նույն արդյունքները՝ ինչպես ասվում է, welcome, դա նրանց իրավունքն է: Բայց կամ նրանք ԵԱՏՄ-ում են, և նրանք մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք աջակցում ենք նրանց, կամ նրանք գնում են այնտեղ և ակնկալում են նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ»,- ասել է Օվերչուկը: Օվերչուկը նաև պատմել է, որ Հայաստանը չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից: «Երկրում գիտակցում են, թե նման որոշումից ինչ հետևանքներ կարող են լինել»,- նշել է փոխվարչապետը: