Ալիևի հետ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան
3/9/2026 16:38

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չեն քննարկել,- այս մասին հայտարարել է Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- ասել է Փաշինյանը և հավելել՝ Երևանի ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ չվերցնեն ընդդիմության խոսույթն ու իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից։ Փաշինյանը շեշտեց՝ Սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։