Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխարինվել է

3/9/2026 20:47

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Նա մեղադրյալ է Բագրատ Սրբազանի և 17-ի գործով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։