Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Իրանի սահմանի մոտ
4/9/2026 09:58

Հայաստանում «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը հնարավորություն կտա ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքը տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մերձակայքում․ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Այսպես կոչված «Թրամփի ուղին» Հայաստանի տարածքով... դա Արևմուտքին, ամերիկացիներին թույլ է տալիս իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքն անմիջապես տեղակայել Հայաստանի տարածքում և Իրանի սահմանի անմիջական մերձակայքում»,- ասել է Շևցովը։