Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

4/9/2026 16:51

Դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Գագիկ Ծառուկյանի կալանքը, հայտնել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով: «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։