Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

5/9/2026 10:29

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ օգոստոսի 26-28-ը, -Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, -Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին, -Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին, -Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։