Բնակարանում հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են

6/9/2026 13:28

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկի մոտ 8 քմ հատվածը և մոտ 10 գմ մալուխ։ Հոգեբական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու։ Փրկարարները տարհանել են բնակիչներին։