Մենք առաջարկում ենք հայ գործընկերներին մեզ հետ միասին աշխատել

6/9/2026 18:19

«Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ չի տեսնում Հայաստանի՝ ռուսաստանյան շուկայի փոխարեն այլ շուկաների հաջող վերահասցեավորման նշաններ: «Ըստ ամենայնի՝ ոչ։ Իհարկե, նրանց ինչ-որ փոքր օգնություն ցուցաբերվել է, բայց դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն մեծ և նրանց համար սովորական շուկայի հետ, որը Ռուսաստանն է։ Եվ մենք էլ ենք սովորել այդ արտադրանքին»,- ասել է Օվերչուկը: Նա նշել է, որ Ռուսաստանը միաժամանակ «ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական շուկան պաշտպանելու համար» և առաջարկում է հայ գործընկերներին միասին լուծել առաջացող խնդիրները։ «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք առաջարկում ենք հայ գործընկերներին մեզ հետ միասին աշխատել դրա վրա»։ Հունիսի 12-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանից Ռուսաստան ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ երկրներ։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները բացատրել էր հայ արտադրողների մոտ որակի վերահսկողության արդյունավետության հետ կապված խնդիրներով՝ ընդգծելով, որ «որոշումը քաղաքականության հետ կապված չէ»։