Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների հետ

7/9/2026 19:49

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։ Այս մասին գրել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ «Աբովյան» ՔԿՀ-ից։ «Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից։ Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։ Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ։ Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»։