Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ ապօրինի քրեական գործը կքննվի Արմավիրում

7/9/2026 19:55

Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ ապօրիննի քրեական գործը կքննվի Արմավիրում։ Նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ Ավելի վաղ Սպուտնիկ Արմենիան գրել էր, որ հերթական դատավորն է հրաժարվել կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց։ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։