«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպանություններին
8/9/2026 13:40

Հայաստանի իշխանություններին ու Եվրամիությանը ձեռնտու է դեպի ԵՄ Երևանի որդեգրած կուրսի անորոշ կարգավիճակը,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների ճնշումների նկատմամբ եվրոպացի պաշտոնյաների արձագանքի բացակայությանը՝ Քոչարյանն ընդգծել է, որ 10 կամ 20 տարի առաջ անհնար էր պատկերացնել, թե երկրի ղեկավարը հոխորտար «նստեցնելու» կամ «ինչու չեն զոհվել» սպառնալիքներով, ու դրան հետևեին համապատասխան գործողություններ։ «Հիմա լիակատար լռություն է»,- նկատել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այդ հարցերը բարձրացվում են առանձնազրույցներում, եվրոպացի գործընկերներից շատերն ընդունում են խնդիրը, սակայն հրապարակային որևէ արձագանք չկա։ Քոչարյանը հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպանություններին ու ներկայացուցչություններին՝ հանդիպումներ կազմակերպելու նպատակով, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ Պատգամավորը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի ԵՄ-ն չկարողանա աչք փակել նման լկտի ապօրինությունների վրա։
«Եվրամիության մասով տպավորություն է, թե կողմերին ձեռնտու է այս անհասկանալի վիճակը․ իբր գնում ենք դեպի ԵՄ, բայց պաշտոնական գործընթաց չկա, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինեին արձագանքել։ Հիմա նրանց ձեռնտու է, որ կարող են անտեսել բազմաթիվ խախտումները»,- նշել է Քոչարյանը։