Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

8/9/2026 13:42

Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։